16 մարտի 2010 - 14:50 AMT
Հայաստանի «Շտապ օգնության» համակարգում բարեփոխումները սկսվելու 2010-ի երկրորդ կեսում

«Շտապ օգնության» ծառայությունների արդյունավետության բարձրացման» ծրագրով նախատեսվող բարեփոխումներն Առողջապահության նախարարությունը կիրականացնի 2010-ի երկրորդ կեսում: Այդ մասին կառավարությունում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը: «Այդ բարեփոխումների շրջանակում նախատեսվում է կազմակերպել անձնակազմի վերապատրաստում, այդ թվում նաեւ վարորդների հմտությունների»,- ասել է նա:

Նա նաեւ ավելացրեց, որ գնվելու են նոր մեքենաներ` հագեցած անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա լավացնել «Շտապ օգնության» ծառայությունների որակը եւ բարձրացնել դրա հասանելիությունը բնակչության համար: «Շտապ օգնության համակարգը երկրում առողջապահության զարգացման կարեւորագույն ուղղություններից է»,- ասել է նախարարը:

Նա նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը պատճառ հանդիսացավ, որ այս համակարգում բարեփոխումների իրագործումը հետաձգվի մեկ տարով: