16 մարտի 2010 - 15:01 AMT
ՀՀ Առողջապահության նախարարություն. Գարնանը սեզոնային հիվանդությունների սրում չի սպասվում

Հայաստանում գարնանը չեն սպասվում շնչառական ուղիների ինֆեկցիոն հիվանդությունների բարդացումներ: Այդ մասին կառավարությունում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը: «Մեր կանխատեսումներով այս գարնանը, ինչպես եւ յուրաքանչյուր տարի, հնարավոր են շնչառական ուղիների սովորական սեզոնային հիվանդություններ»,- ասել է նա:

Հարություն Քուշքյանն ընդգծեց, որ սովորական սեզոնային հիվանդությունների ֆոնի վրա նախարարությունը չի կանխատեսում համաճարակային վարակներ: