1 դեկտեմբերի 2001 - 20:30 AMT
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԻՆՔՆԱՀՌՉԱԿՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2003 թվականին Կիպրոսի Եվրախորհրդին անդամակցելու հնարավորության մասին Եվրոպական հանձնաժողովի որոշմանը Թուրքիան պատասխանեց, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» հետ միավորվելու գաղափարին վերադառնալով: Ամենաբարձր մակարդակով խոսակցություն է գնում Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ դաշնային հարաբերությունների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Կիպոսի հյուսիսային մասը զավթած թուրք սեպարատիստներին աջակցելուց հրաժարվելը` Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու գլխավոր պայմաններից մեկն է: Չնայած կիպրոսյան հարցում միջազգային ընկերակցության խիստ դիրքորոշմանը, Թուրքիայի Անվտանգության խորհրդի վերջին նիստում, որը տեւեց 6 ժամ, ընդունվեց, աշխարհում ոչ ոքի կողմից չճանաչված, Ռաուֆ Դենքթաշի սեպարատիստական ռեժիմին հետագայում եւս լիովին աջակցելու մասին որոշում: «Մենք առեւտուր չենք անում Կիպրոսով»,- հայտնել են քննարկման մասնակիցները նիստի ավարտից հետո:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: