18 մարտի 2010 - 17:04 AMT
Հայոց ցեղասպանության մասին օտար լեզուներով գրականության հրատարակումը` առաջիկայում

ՀՀկառավարությունը որոշումը ընդունել «Գրականության հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը» եւ «Երաժշտական, արվեստի եւ գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում եւ հրատարակում» ծրագրերով 2010 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին:

Իսկ Հայոց ցեղասպանության մասին օտար լեզուներով գրականության հրատարակման մասին ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկությունը, ինչպես տեղեկացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կլուծվի առաջիկայում ցեղասպանության 100-ամյակի առթիվ հաստատվելիք համալիր միջոցառումների ծրագրի շրջանակներում: