30 նոյեմբերի 2001 - 22:49 AMT
ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՆԱՏՕ-Ի ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Բացառված չէ, որ Թուրքիան կմասնակցի Հայաստանում կայանալիք զինավարժություններին, որոնք ծրագրված է անցկացնել 2003 թվականին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարաել է Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գենեռալ- լեյտենանտ Միքաել Հարությունյանը: Նրա խոսքերով` 2002 թվին բանակցությունների ընթացքում կճշտվի այն երկրների ցանկը, որոնք կմասնակցեն զինավարժություններին: Գեներալը նշել է, որ հաջորդ տարի կսկսվեն նախապատրաստական աշխատանքները: Զինավարժություններին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում
կմասնակցեն կոալիցիոն խաղաղարար գումարտակներ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: