18 մարտի 2010 - 20:10 AMT
Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար նոր պայմաններ են սահմանվել
Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար նոր պայմաններ են սահմանվել: Եվրախորհրդարանի եւ Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի (Visa Code) մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ EG/810/2009 որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից սկսած Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար հարկավոր է ապահովել որոշակի անհրաժեշտ նախապայմաններ: Նոր պահանջների համաձայն ՀՀ քաղաքացիների անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տաս տարին` տրման ամսաթվից (այսինքն` ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու): Դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար: Անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս:

Նշված պահանջները վերաբերում են բոլոր օտարերկրացիներին: