19 մարտի 2010 - 17:43 AMT
Հայաստանի տնտեսությունը շարունակում է դանդաղ վերականգնվել
Հայաստանում 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական աճը 3,1% է` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ եւ կազմել է 321,7 մլրդ դրամ:

Ընդ որում, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, ամսական կտրվածքով ՀՆԱ ծավալն աճել է 15,2%-ով:

2010 թվականին Հայաստանի բյուջեում ներդրված տնտեսական աճը ծրագրված է 1,2%-ի չափով: