19 մարտի 2010 - 18:58 AMT
ՀՖՖ-ում տեղի ունեցավ սեմինար
Մարտի 19-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) տեղի ունեցավ սեմինար, որը վարում էր ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Արարատ Ճաղարյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էր բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը:

Սեմինարը կազմակերպվել էր Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբների առաջին թիմերի գլխավոր մարզիչների եւ ավագների համար: Հրավիրված էին նաեւ «Արարատ» ՖԱ-ի առաջին թիմի գլխավոր մարզիչն ու ավագը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին եւ քննարկվեցին այն նորամուծությունները, որոնք կիրառվելու են Հայաստանի Բարձրագույն խմբի գալիք առաջնության հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ եւս մեկ անգամ անդրադարձ կատարվեց են այն վիճելի իրավիճակներին, որոնք առաջնության հանդիպումների ժամանակ խնդիր են առաջացնում ֆուտբոլիստների եւ մրցավարների միջեւ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: