22 մարտի 2010 - 18:05 AMT
ԼՂՀ նախագահն ընդունել է ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Սոֆիա Պագսլիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թվականին կազմակերպության գործունեությանը եւ 2010 թվականի անելիքներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել այս հեղինակավոր միջազգային կառույցի աշխատանքն Արցախում` ընդգծելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացման գործում, ասված է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում: