23 մարտի 2010 - 17:32 AMT
ՀՅԴ-ն գոհ չէ Հայաստանի կառավարության աշխատանքից, սակայն նրա հրաժարականը չի պահանջում
Մարտի 25-26-ին Երեւանում տեղի ունենալիք Սոցիալիստական ինտերնացիոնալի համաժողովի ժամանակ քննարկվելու է Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը: Համաժողովի ընթացքում կտրվի Հայաստանի տնտեսական իրավիճակի գնահատականը, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կձեւակերպվեն ընդհանուր հայեցակարգ եւ մեթոդներ: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներչկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` Սոցինտերնի փոխնախագահ Մարիա Թիթիզյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Ռուստամյանի խոսքերի համաձայն, կառավարության հակաճգնաժամային ծրագիրը տապալվեց: «Կառավարությունը շեղվեց սոցիալական առանձնաշնորհներից, որոնք արտացոլված են իշխող կոալիցիայի հուշագրում: Այն այս պահին կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամի առաջ, քանի որ մենք ավելի շատ խնդիրներ ենք ունենում, քան թե դրանք լուծում ենք: Այսինքն` Հայաստանում խնդիրները կուտակվում են», - նշել է նա:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի գործադիր մարմինը չի հաստատում սպառողական զամբյուղի չափը, որպեսզի չճշտի երկրում գ
ործազուրկների թիվը:

Պատասխանելով այն հարցին, թե ՀՅԴ-ն պահանջելու է, արդյոք, կառավարության հրաժարականը, Ռուստամյանը պատասխանել է, որ «անհնար է կառավարության հրաժարականը պահանջել, կարելի է անվստահության քվե հայտարարել: Սակայն ՀՅԴ-ն այսպիսի որոշում չի ընդունել»: