24 մարտի 2010 - 12:54 AMT
Իսպանիայի վարչապետը դեմ է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը
Իսպանիայի վարչապետ Միգել Անխել Մորատինոսը կոչ է արել Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Խոսե Բոնոյին կանխել Իսպանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղապանության մասին բանաձեւի ընդունման գործընթացը: Այդ մասին գրում է ABC իսպանական տեղեկատվական գործակալությունը: Իսպանիայի վարչապետի կարծիքով, նման որոշումը լուրջ վնաս կհասցնի թուրք-իսպանական հարաբերություններին: