24 մարտի 2010 - 17:28 AMT
Հայաստանի նախագահ. Ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայում շարունակվող իր պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Դեյր Զորի անապատ: Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Այսօր ես այստեղ եմ, որովհետեւպարզապես չէի կարողչլինել:Ինձայստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր եւ քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առեւտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ:

Դեյր Զորի անապատումտեղի ունեցավողբերգության ամենահրեշավորարարներիցմեկը: Հաճախ պատմաբաններն ու լրագրողներըհիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով. «ԴեյրԶորը հայերի Օսվենցիմն էր»: Կարծումեմ, որ ժամանակագրությունը մեզպարտադրում էիրողությունները ձեւակերպել այլ կերպ. «Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր»: Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների Դեյր Զորին: Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության Նախագահ, հարցնելու. «Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»:

Ես այստեղ եմ`ոգեկոչելու հիշատակը ողջակիզված իմ ժողովրդի մեծագույնհատվածի, որ ոչնչացվել էֆիզիկապես, ոչնչացվելէմշակութապես: Ես չեմթվարկելուկորուստների չափն ու որակը: Ասելու եմ միայնմեկ փաստ. ցեղասպանության արդյունքումանդառնալիորեն ոչնչացվելէհնդեվրոպական հնագույն լեզուներից մեկի` հայոց լեզվի բարբառների մեծագույն մասը` դրանց կրողների հետ միասին»:

«Այսքանից հետո մենք ասումենք, որ պատրաստենք ժամանակակիցԹուրքիայիհետհաստատել դիվանագիտականկանոնավորհարաբերություններ, պատրաստենքունենալբացսահմաններ եւ տնտեսական հարաբերություններ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով ստեղծվել է պատմական հնարավորություն, որ պետք է տրամաբանական ավարտ ունենա: Բայց մենք չենք ընդունումՀայաստան-Թուրքիա երկխոսության վրահղումկատարելով Ցեղասպանության ճանաչումից խուսափելը բացատրելու գործելաոճը: Ավելին, կարիք չկա հղում կատարել ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի վրա, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են լոկ պատմական հարթության միջպետական ենթահանձնաժողովի ստեղծում, ինչը, կարծում եմ, բոլորն էլ շատ լավ հասկանում են ինչ է նշանակում, եւ ինչ տարբերություն կա այստեղ: Ես խնդրում եմ բոլորին, ովքեր որեւէ առիթով կխորհեն կամ կարտահայտվեն Հայոց ցեղասպանության ու նրա միջազգային ճանաչման մասին, նախքան որոշում կայացնելը թող մի պահ հիշեն այս անապատը, հիշեն մարդկային միլիոնավոր խեղված ճակատագրերն ու հայրենազուրկ եղած, ցավը սրտում հինավուրց ժողովրդին:

1915 թվականին, իթիվսայլոց,սպանվեցին 20-րդդարիհայ մեծագույն բանաստեղծներ Դանիել Վարուժանը եւ Ատոմ Յարճանյանը` Սիամանթոն: Տանջամահ արվելուց առաջ նրանք մերկացվեցին, որովհետեւ եվրոպական հագուստ էին կրում: Դահիճներն իրենց վրա քաշեցին եվրոպական հագուստները: Այս պատկերների մեջ ես չէի ցանկանա խորհրդանշաններ տեսնել, բայց մի բան գիտեմ հաստատ. եվրոպական հագուկապ, վարվեցողություն եւ արժեքներ ասելիս, ո՛չ ոք իրավունք չունի մոռանալ այս պատկերները:

Ես այստեղ եմ հիշեցնելու հայտնի խոսքը. «Անհնար էսպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել»: Մենք ծրագրում ենքապրել ու զարգանալ:Մեզայլեւս անհնար է վախեցնել կամշանտաժիենթարկել, որովհետեւ մենք տեսելենքամենասարսափելին: Մենք ապրելուեւ արարելու ենքկրկնապատիկ ուժով` եւ՛ մեր, եւ՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետեւ դեռ շատ բան ունենք ասելու եւ տալու միմյանց, շատ բան ունենք ասելու եւ տալու աշխարհին. այն պայծառն ու լուսավորը, որ չհասցրին ասել Դանիել Վարուժանն ու Ատոմ Յարճանյանը»,-ասել է Ս.Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: