24 մարտի 2010 - 19:08 AMT
«Հայփոստ» ՓԲԸ-ն մտադիր չէ մատուցվող որեւէ ծառայության սակագին բարձրացնել 2010 թ.
ՀՀտրանսպորտի եւ կապի նախարարությունումնախարար Մանուկ Վարդանյանի մասնակցությամբ մարտի 24-ին կայացավ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստ: Նիստին մասնակցում էին խորհրդի մի շարք անդամներ, ինչպես նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ Խ.Պ.Գեչիջյանը, ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Խաչատուրյանը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
Նախարար Մ.Վարդանյանը ողջունելով նիստիմասնակիցներին նշել է, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Հայփոստ» ընկերության հետ համատեղ պետք է մշակի ընդհանուր քաղաքականությունը եւ իրականացնի վերահսկողություն` կոնսեցիոն կառավարման պայմանագրի շրջանակներում:
Նախապես «Հայփոստ»-ի հետհամատեղ քննարկումների արդյունքում Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ 2010թ.-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող որեւէ ծառայության սակագին չի փոփոխվելու:
Նախարարնանդրադարձել է նաեւ փոստային վճարմանպետականնշանների ձեւավորման խնդրին` կարեւորելովդրանց թեմաների ընտրության մեխանիզմները:
Մ.Վարդանյանը նիստիմասնակիցներինմասնավորապես առաջարկել է փոստային վճարման պետական նշանների թեմաների ընտրության ժամանակ հաշվի առնել պետության վարած քաղաքականությունը` ընդգրկելով պատմական հուշարձանները, տուրիզմը խթանող բնակավայրերը, 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակը, ինչպես նաեւ թողարկել Հայոց ցեղասպանության թեմայով փոստային վճարման պետական նշանների շարք:
Նիստի ընթացքում քննարկվել եննաեւ «Հայփոստ»-ի ներկայացրած մի շարք փոստայինվճարման պետականնշանների էսքիզներ:
Նշենք, որ անցածտարի «Հայփոստ»ՓԲԸ-իկողմից գործողության մեջ է դրվել 23 նամականիշ, նամականիշով 3 բացիկ եւ 4 գեղաթերթիկ: Այս տարի նախատեսվում է թողարկել 57 նամականիշ, նամականիշով 21 բացիկ, 3 գեղաթերթիկ` յուրաքանչյուրը 3 նամականիշով, 1 գեղաթերթիկ` 1 նամականիշով եւ 2 ծրար:
2006 թ. նոյեմբերի 30-ին Երեւանում պայմանագիր է ստորագրվել «Հայփոստ» հայկական ընկերությունը 5 տարի ժամկետով հոլանդական Haypost Trust Management հավատարմագրված վարչությանը հանձնելու մասին`պայմանագիրը նույն ժամանակահատվածով երկարացնելու իրավունքով: