25 մարտի 2010 - 13:28 AMT
Հայաստանը եւ Չեխիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրելու
Մարտի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտոկը
Այցի շրջանակներում մարտի 26-ին պարոն Մարտին Բարտոկը հանդիպում կունենա նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Բարտոկի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: