25 մարտի 2010 - 14:31 AMT
Անցումը ձմեռային ժամանակից ամառայինի ազդում է մարդկանց օրգանիզմի եւ առողջության վրա
«Անցումները ձմեռային եւ ամառային ժամանակների անհրաժեշտ են, քանաի որ կանոնակարգում են մոլորակների հերթապահությունը Երկրի վրա»,-մարտի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտնել է աստղագետ եւ մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը: Ըստ նրա, մեկ ժամում ոչ թե ուղիղ 60 րոպե է, այլ մի քանի վայրկյան ավել: Եվ ամիսների ընթացքում այդ վայրկյանները լրացուցիչ ժամ են կազմում, որն էլ կանոնակարգվում է անցումով ամառային եւ ձմեռային ժամանակի: Նա նշել է նաեւ, որ յուրաքանչյուր մոլորակ, Ուրանից, Նեպտունից եւ Պլուտոնից բացի, Երկիր մոլորակի վրա իր ազդեցության ժամն ունի, որը կարող է ձեւավորել մարդկանց գործողություններն ու ինքնազգացաղությունը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Է.Հովհաննիսյանն ընդգծել է, որ ժամանակային այդ անցումը չի ազդում մարդու կենսառիթմերի վրա, որոնք անփոփոխ են մարդու ծննդյան օրից մինչ նրա մահը: Սակայն այն ազդում է առանձին մարդկանց օրգանիզմի եւ առողջության վրա:

Մարտի 28-ին Հայաստանը կանցնի ամառային ժամանակի, հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ հաղորդագրության, «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվառման կարգի մասին» օրենքի համաձայն, մարտի վերջին կիրակի օրը գիշերվա ժամը երկուսին ժամացույցի սլաքը տեղափոխվում է մեկ ժամ առաջ: