25 մարտի 2010 - 15:03 AMT
Ծովային հետազտությունների «Այաս» hայկական ակումբը մարտի 25-ին նշում է իր 25-ամյակը

Մարտի 25-ի երեկոյան Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսավոր երեկոյով մեկնարկելու են հոբելյանական միջոցառումներ` նվիրված Ծովային հետոզոտությունների «Այաս» ակումբի 25-ամյակին:

Հոբելյանական երեկոյի շրջանակներում տեղի են ունենալու համերգ եւ ֆոտոցուցահանդես: Համերգին ելույթ են ունենալու Հայաստանի Պետական կամերային նվագախումբը, «Նարեկ» քառյակը, «Լիբերո» հնգյակը, վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը: Լիլիթ Պիպոյանը, Վահան Արծրունին եւ Էդուարդ Զորիկյանը կներկայացնեն հեղինակային երգեր: «Այաս» ակումբի հյուրերին սպասում է ֆոտոցուցահանդես` կազմված 150 լուսանկարներից, որոնք ներկայացնում են այասցիների անցած ճանապարհը:

«Կարծում եմ, ակումբն արժանի է նշելու իր 25-ամյակը, քանի որ անկախ բազմաթիվ դժվարություններից, կարողացել է իրականացնել հայության համար մի քանի կարեւորագույն նախագծեր: Հավանաբար, դրանցից գլխավորը «Կիլիկիա» առագաստանավի ստեղծումն էր եւ նույն նավով լողալը»,- նշել է Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

«Այասը» նպատակ ունի ստեղծել Հայաստանում Ծովային թանգարան, որտեղ ցուցադրվելու է ոչ միայն «Կիլիկիան», այլ նաեւ բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք գտնվել են ակումբի անդամների հետազոտությունների արդյունքում: Հավատացեք, որ սա դեռ ամենը չէ, անակնկալներ մատուցվելու են ոչ միայն այսօր, այլ նաեւ հետագայում»,- հաղորդել է Կարեն Բալայանը: