25 մարտի 2010 - 18:14 AMT
Հայկական գյուղմթերքը կարտահանվի ԱՄԷ
Մարտի 23-ին Միացյալ Արաբական Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԷ շրջակա միջավայրի եւ ջրերի նախարար Ռաշեդ Ահմադ բին Ֆահադի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նկատի ունենալով, որ նշվածնախարարությունը համակարգումէնաեւ գյուղատնտեսության բնագավառը, Հայաստանի դեսպանը նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են հայկական գյուղատնտեսական մթերքի ՄԱԷ արտահանման հնարավորությունները, գյուղատնտեսության ոլորտի մասնագետների փոխայցելությունների կազմակերպմանն ու աշխատանքային հանդիպումների անցկացմանը վերաբերող խնդիրներ:Հանդիպման ընթացքումնախարարինփոխանցվել է նաեւ Հայաստանի փոխվարչապետի նամակը: