22 նոյեմբերի 2001 - 22:47 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ռուսաստանի Պետական Դումայի կողմից համատեղ անվտանգությունը ապահովելու նպատակով զորքերի կիրառման մասին հայ-ռուսական համաձայնագրի վավերացումը լուրջ մտահոգություն է առաջացրել Բաքվում: «Այդ համաձայնագիրը ամրապնդում է Հայաստանի դիրքերը եւ վտանգավոր է Ադրբեջանի համար»,- հայտարարել է «Ղարաբաղի ազատագրման միություն» կոչվող կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին: Նրա խոսքերով` եթե Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձ ձեռնարկի, ապա «Ռուսաստանը կարող է միջամտել Հայաստանի անվտանգությանը սպառնալիքի պատրվաքով»: «Պատերազմը սկսելու դեպքում Ռուսաստանը կսատարի Հայաստանին, քանի որ այնտեղ ունի ռազմական հենակայաններ»,- հայտարարել է Նաղին` համոզվածություն արտահայտելով, որ «Ադրբեջանը պետք է ռազմական գործողություներ սկսի անկախ նրանից, թե ով է պաշտպանում Հայաստանը»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: