26 մարտի 2010 - 13:08 AMT
Որոշվել են Աբրահամ-Դիրելլ մենամարտի մրցավարները
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Դիրելլի թիմերը հարթել են մրցավարի խմբի շուրջ ծագած հարցերը, որը մարտի 27-ին Դեթրոյթում ,Super Six World Boxing Classicե մրցաշարի շրջանակներում սպասարկելու է նրանց մենամարտը:

Այս շաբաթվա սկզբին Աբրահամի գործակալ Վիլֆրեդ Զաուերլենդը բողոքել էր դատավորներից մեկի նշանակման դեմ, որը ծնունդով Միչիգանից էր, ինչպես եւ Դիրելլը: Ինչպես հայտնում է boxingscene.com-ը, երկու կողմն էլ բավարարված են դատավորների կազմով:

Ռինգում երրորդ մարդը լինելու է Լոուրենս Քոուլը (ԱՄՆ): Կողմնային դատավորներն են` Անեկ Հոնգտոնգկամ (Թայլանդ), Գվիդո Կավալլերի (Իտալիա), Ֆրենք Գանզա (ԱՄՆ):