23 նոյեմբերի 2001 - 23:33 AMT
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՆ
Հաստատվել են հաղորդագրությունները այն մասին, որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը համակլրվել է նոր անդամներով: Թուրքական կողմը ներկայացնող 4 անդամներին միացել է եւս երկուսը: Դա Ամերիկյան թուրքերի ասոցիացիայի համագումարի ու Ամերիկայի թուրքական կազմակերպությունների ֆեդերացիայի ղեկավարներն են: Հանձնաժողովի երեկ կայացած նիստի աշխատանքներին մասնակցել է հինգ հայ: Չորս լիազոր անդամներին միացել է հոգեբանության դոկտոր Անի Քալաջյանը, որը ներկա էր քննարկումներին պատվիրակության անդամ չհանդիսացող «հրավիրված մասնակցի» կարգավիճակով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: