26 մարտի 2010 - 16:37 AMT
Յունուս Էրմեի թուրքական հիմնադրամը կարող է մշակութային կենտրոն բացել Հայաստանում

Յունուս Էրմեի թուրքական հիմնադրամը մտադիր է մշակութային կենտրոն բացել Հայաստանում: Ինչպես հայտարարել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Ալի Ֆուադ Բիլկանը, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված Երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններն ուժի մեջ մտնեն, հիմնադրամը ցանկանում է մշակութային կենտրոն բացել Հայաստանում: Ըստ Բիլկանի, եթե Հայաստանում թույլ տան, նա մտադիր է ժամանել հանրապետութուն եւ թուրքական մշակութային կենտրոն բացել` չսպասելով արձանագրությունների վավերացմանը: Պատմելով հենց Հայաստանում կենտրոն հիմնելու մտադրության դրդապատճառների մաիսն` հիմնադրամի տնօրենը հայտարարել է, որ թուրքերը արտաքին քաղաքականության մեջ չեն կարող հիմնվել «բարեկամ-թշնամի» հասկացության վրա` հավելելով, որ Թուրքիան կարող է հեշտությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Ինչպես ասել է Ալի Ֆուադ Բիլկանը, Յունուս Էրմեի կենտրոնները գործում են Սարաեւոյում, Տիրանայում, Կահիրեում: Նախատեսվում է նաեւ նմանատիպ կենտրոններ բացել Սկոպյեում եւ Մոսկվայում, հաղորդում է Anataolian News agency-ն: