26 մարտի 2010 - 18:42 AMT
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Լիբանան
Մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը Սիրիայից մեկնել է Լիբանան եւ այցելել Բեյրութի Բեքաայի շրջանում գտնվող Այնճար հայկական գյուղը, տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Այնճարցիները նախարարին եւ Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանին դիմավորել են Ս. Պողոս եկեղեցու բակում` աղով ու հացով: Այնուհետեւ նախարարը ծաղկեպսակ է դրել Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանին:

Հրանուշ Հակոբյանը Այնճարի բնակիչներին ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացվելիք ծրագրերը եւ կոչ արել երիտասարդությանը մասնակցել «Արի Տուն» ծրագրին: Հանդիպման ընթեցքում քննարկվել են նաեւ Այնճարի կապը Հայաստանի հետ առավել ամրապնդելու ուղիները: