27 մարտի 2010 - 15:09 AMT
Սերբիայի խորհրդարանը մտադիր է քննարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը

Սերբիայի խորհրդարանը մտադիր է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը ներկայացրել է Սերբիայի ռադիկալ կուսակցությունը (SRS): Ինչպես հայտնեց SRS մամլո քարտուղար Զորան Կրասին, օրինագիծը մոտ ապագայում կքննարկվի Սերբիայի խորհրդարանում: