27 մարտի 2010 - 18:03 AMT
«Հանգույց» խումբն աշխատում է ազգային փոխկապակցված որոնողական համակարգի վրա
«Հանգույց» խումբն աշխատում է որոնման փոխկապակցված ազգային համակարգի վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է խմբի ղեկավար Մհեր Աբրահամյանը, համակարգը ստեղծվել է Yandex-ի (Yandex Search, Yandex Direct), Google-ի (Google Search, Google Ads) եւ ինտերնետ այլ համակարգերի նմանությամբ: Համակարգի նպատակը հայերեն լեզվով ճշգրիտ եւ մասնագիտական տեղեկատվության տրամադրումն է, հայկական ինտերնետում կայուն շահույթի ստեղծումն ու կայքերի հաճախելիության բարելավումը` դրանց փոխկապակցվածության շնորհիվ:

Արդեն իսկ գործող որոնողական Hsearh համակարգը մի շարք տարբերություններ ունի այլ հայտնի որոնողական համակարգերից: Այդպես, արդյունքների տողում նշվում է կայքի սերվերի գտնվելու վայրը, որի միջոցով կարելի է տեղեկանալ ծախսվող թրաֆիկի, ինչպես նաեւ դոմենի գրանցման, կայքի նկարները դիտելու հնարավորության եւ կոնկրետ կայքէջի որոնման վերաբերյալ: Բացի այդ, որոնողական համակարգը որոշում է հայկական ռեսուրսների վարկանիշը` ելնելով տեղեկատվության պահանջարկից: Մշակվել է հայկական տառատեսակների ունիֆիկացման, քերականության ուղղման, լատինատառ տեքստից տառադարձության ու հայերեն բառերի թարգմանության որոնումը: Ըստ Մհեր Աբրահամյանի, հեռանկարում նախատեսվում է մեկ համակարգում միավորել Hanguyc Search-ն ու Hanguyc Points գովազդային վահանակների համակարգերը, իսկ հետագայում նաեւ դեռեւս մշակման փուլում գտնվող այնպիսի համակարգեր, ինչպիսիք են Hdram էլեկտրոնային վճարման համակարգը, Hnet.am պրոֆեսիոնալ սոցիալական ցանցը եւ Hdram էլեկտրոնային փոստի ծառայությունը: