29 մարտի 2010 - 12:25 AMT
Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարանններում տեղի են ունեցել պայթյուններ
Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում` «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի են ունեցել պայթյուններ: ԱԻՆ նախնական տվյալներով «Լուբյանկայում» 22 մարդ մահացել է, 11-ը` վիրավորվել: Դատախազությանը կից հետաքննչական հանձնաժողովի տվյալներով «Պարկ կուլտուրի» կայանում մահացել է 20 հոգի, վիրավորվել` մոտ 17-ը:

Հայաստանի քաղաքացիների առկայությունը մոսկովյան մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով տուժած մարդկանց մեջ ճշտվում է: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին իրազեկ աղբյուրներից, պատահարի նախնական վարկածներից է ահաբեկչական գործողությունը: «Հազիվ թե ուղղակի զուգորդություն լիներ, որ պայթյունները տեղի ունենցան համարյա նույն ժամին, երբ գնացքները մոտենում էին մետրոնի կայարանին»,- նշել է աղբյուրն` ավելացնելով, որ պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: