29 մարտի 2010 - 17:00 AMT
MONT ընկերությունն իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում
Հայաստանում MONT ընկերության` Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ծրագրային ապահովման արտադրության համաշխարհային առաջատարների պաշտոնական դիշիստրիբյուտորի ներկայացուցչության բացումը կկայանա մարտի 30-ին: Ինչպես PanARMENIAN>Net-ին հաղորդեցին MONT ընկերության մամլո կենտրոնից, բացման մասին որոշումը հանդիսանում է ընկերության բիզնեսի զարգացման գլոբալ ռազմավարության մի մասը: MONT-ի դիլերական ցանցը ներառում է 4000-ից ավելի ընկերություններ եւ ընդգրկում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարածքները: Ընկերության մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանի 20 քաղաքներում, ինչպես նաեւ Ալմատայում, Աստանայում, Բաքվում, Բիշկեկում, Կիեւում եւ Թբիլիսիում:

Հայաստանում MONT-ը տարածում է Microsoft, Symantec, Abby, ADOBE, ESET, «Կասպերսկու լաբորատորիա»-ի եւ շատ այլ այն մատակարարների ծրագրային արտադրանքը, որոնց հետ աշխատում է MONT ընկերությունների խումբը: MONT ընկերության Հայաստանի ներկայացուցչության ղեկավար է նշանակված Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի շրջանավարտ, ԱյԹի ոլորտում 14 տարվա աշխատանքային փորձ ունեցող Ռուբեն Եսայանը: