29 մարտի 2010 - 17:38 AMT
Հայաստանի նախագահը ցավակցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին
Մոսկվայի մետրոպոլիտենումայսօր կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Հեռագրում ասվածէ.«Մեծարգո Դմիտրի Անատոլիի, ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում 2010թ. մարտի 29-ին կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հայաստանը վճռականապեսդատապարտումէահաբեկչութան ցանկացած դրսեւորում: Եկել էժամանակը` միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին: Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեր եւ բոլոր ռուսաստանցիների հետ»: