30 մարտի 2010 - 15:48 AMT
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է գործակալի կարգավիճակ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում
Մարտի 26-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին շնորհվել էՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում Գործակալի կարգավիճակ: Ամերիաբանկը շարունակելու էակտիվգործունեությունը արժեթղթերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդայինշուկայում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: