30 մարտի 2010 - 18:45 AMT
Երեւանյան թատրոններում վերսկսվել է ցերեկային ներկայացումների ցուցադրությունը
Երեւանյան թատրոններում վերսկսվել է ցերեկային ներկայացումների ցուցադրությունը:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այս նախաձեռնությունն ուղղված է թատրոնի հետ դպրոցականների կապերի ամրապնդմանը, ասվում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Միայն ընթացիկ տարվա մարտ ամսին երեւանյան դպրոցների ավելի քան 3 հազար դպրոցականներ թատրոն են այցելել:

Ցերեկային ներկայացուցմների ավանդույթի վերականգնումը սկսվեց «Մուսա Լեռ» բեմադրությունից Գաբրիել Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնում, որը նախօրեին 900 աշակերտներ են այցելել:

Ցերեկային ներկայացումների տոմսերի գումարը վճարում է Երեւանի քաղաքապետարանը: