30 մարտի 2010 - 20:05 AMT
Երեւանում տեղի կունենա Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում

Հայ- Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում: Ցերեկույթին կմասնակցեն ուսանողները, դասախոսները, ինչպես նաեւ հյուրեր` Հրանտ Մաթեւոսյանի կինը` Վերժինե Մովսիսյանը, որդին` Դավիթ Մաթեւոսյանը, ՀՀ Գրողների միության նախագահ Լ. Անանյանը, գրողներ Լեւոն Խեչոյանը, Հովիկ Վարդումյանը, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը եւ ուրիշներ: