17 մարտի 2010 - 15:31 AMT
Խոակին Բոգոսյանը կարող է պայմանագիր ստորագրել եվրոպական ակումբներից մեկի հետ

Ինչպես հայտնում է sampdorianews-ը, մեջբերելով «Corrire dello Sport» հրատարակչությունը, «Սամպդորիա» եւ «Ռոմա» ֆուտբոլային ակումբները բանակցություններ են վարում հայկական ծագմամբ ուրուգվայացի հարձակվող Խոակին Բոգոսյանի հետ:

Բացի իտալական ակումբներից «Նյուելս օլդ բոյզ»-ի ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաեւ «Աստոն Վիլլան» (Անգլիա) եւ լեւերկուզենյան (Բայերը) (Գերմանիա):

Խոակին Բոգոսյանը ուրուգվայահայ ֆուտբոլիստ է, Արգենտինայի «Նյուելս օլդ բոյզ» թիմի հարձակվող: 2009-ին նա դարձավ Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստը «Գրան DT XI» կազմակերպության հարցման արդյունքներով: