17 մարտի 2010 - 16:40 AMT
Նաիրա Մուրադյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

Մարտի 17-ից 19-ը Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ցուցահանդեսի բացում եւ կցուցադրվեն մի քանի ֆիլմեր, այդ թվում նաեւ մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանի «Պզտիկ զինվոր», «Ճանապարհ», «Պ. Ս—ակ. «Անջատում»», Լ. Շանթ. «Հին աստվածներ»» ֆիլմերը։

Ցուցադրություններին կհաջորդեն քննարկումներ, որոնց ներկա կգտնվի Նաիրա Մուրադյանը։

«Նարեկացի» արվեստի միության նպատակն է նմանատիպ միջոցառումների միջոցով ստեղծել հնարավորություն զրուցելու արվեստի, արվեստագետի այսօրվա դերի, այս դաշտի խնդիրների ու արվեստագետի հասարակություն կապի շուրջ: