17 մարտի 2010 - 17:04 AMT
Արմեն Երիցյան. Ես կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի մենք օրինական երկիր ունենանք

Ես «Օրինաց երկիր» կուսակցության անդամ դարձա, քանի որ իմ գաղափարները համընկնում են կուսակցության գաղափարախոսության հետ: Բացի դրանից այդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի ընկերն է: Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանը: «Ես կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի կուսակցության անվանը համապատասխան մենք օրինական երկիր ունենանք»,- նշեց Երիցյանը:

Ընդ որում, մեկնաբանելով այն, թե արդյոք կա այդպիսի երկիր, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար են, Երիցյանն ասաց. «Այդպիսի երկիր չկա, դա որոշ իմաստով երազանք է» եւ ավելացրեց, որ անգամ եվրոպական երկրները դրան չեն հասել: