Ստամբուլի հայկական համայնքում պառակտում չկա: Նրանք, ովքեր խոսում են համայնքի պառակտման մասին, ոչ ճիշտ բառ են օգտագործում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնել է Հայկական Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքի արքեպիսկոպոս Արամ Ատեշյանը`մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Ստամբուլի հայկական համայնքը պառակտվում է:
Նրա խոսքերով, Ստամբուլի հայկական համայնքում խաղաղության մթնոլորտ է տիրում, եւ այն բավական ակտիվ է գործում: «Ստամբուլի հայկական համայնքում ապրում է 70 000 մարդ: Մենք ունեք 45 եկեղեցի, 14 դպրոց, երկու օրաթերթ, մեկ շաբաթագիր, ժամանակակից հիվանդանոց»,- նշել է արքեպիսկոպոսը: Միաժամանակ նա նշեց, որ համայնքը լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի կառավարության հետ: «Չնայած նրան, որ աշխարհի տարբեր երկրներն ընդունում են 1915-ի դեպքերի մասին բանաձեւը, Թուրքիայի կառավարությունն անկանխակալ վերաբերմունք ունի մեր նկատմամբ եւ փորձում է լուծել մեր խնդիրները»,- ասել է Ատեշյանը, ավելացնելով, որ Ստամբուլի հայկական համայնքը միշտ կապի մեջ է երկրի ղեկավարության հետ: