31 մարտի 2010 - 13:27 AMT
ԵԱՀԿ դիտարկումն առանց խախտումների է անցել

ԵԱՀԿ պլանային դիտարկումը հայ եւ ադրբեջանական զորքերի շփման գծում Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մոտ անցել է առանց խախտումների: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Տավուշից, դիտարկումը տեւել է 10 րոպե, ընդ որում ադրբեջանական կողմն անվտանգության երաշխիքներ է տվել ԵԱՀԿ սպաներին: ճիշտ է, կես ժամ անց ադրբեջանական կողմը խնդրել է հեռացնել դիտորդներին շփման գծից: