31 մարտի 2010 - 17:23 AMT
Տիգրան Ուրիխանյան. Հայաստանի ներքին քաղաքականությունը նախաձեռնողականության կարիք ունի

Հայաստանի ներքին քաղաքականությունը նախաձեռնողականության կարիք ունի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նրա, երկրի արտաքին քաղաքականությունը լրջորեն ազդում է ներքին քաղաքականության վրա, որն անընդհատ փոխվում է:

Ընդ որում, նա քննադատել է Հայաստանի կառավարության գործունեությունը` ասելով, թե ՀՀ վարչապետը պետք է հրաժարական տա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Ուրիխանյանն ասել է, որ չնայած, որ Արձանագրություններում նման բան չի ասվում, սակայն հայ-թուրքական գործընթացը շաղկապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Ընդ որում նա նշել է, որ ոչ մի ճնշում Թուրքիայի հանդեպ միջազգային հանրության կողմից նա չի տեսնում: