31 մարտի 2010 - 17:42 AMT
ՀՀՇ-ն ընդունում է տարածքների փոխանակումը ԼՂՀ կարգավիճակի հետ

Մադրիդյան սկզբունքները բոլորովին ձեռնտու չեն Հայաստանին, սակայն երկրի ղեկավարությունն արդեն պատասխանատվություն է ստանձնել ղարաբաղյան հակամարտության լուծման համար եւ համաձայնել այդ սկզբունքներին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Մեզ համար ընդունելի է ԼՂՀ անվտանգության գոտին կազմող որոշ տարածքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»,- ընդգծեց Արզումանյանը: