1 ապրիլի 2010 - 17:59 AMT
Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս միջազգային մրցաշարերում

Շախմատի միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայից հաղթանակով է սկսել իր ելույթը Իսպանիայի Լա Ռոդա քաղաքում ընթացող բաց մրցաշարում: Մրցաշարին մասնակցում է 205 շախմատիստ:

Իսկ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Սան Սեբաստյանում ընթացող բաց մրցաշարում 4 հնարավորից հավաքել է 3 միավոր եւ 1 միավոր է զիջում մրցաշարի առաջատար Արամիս Պեդրազա Ալվարեսին: