1 ապրիլի 2010 - 19:27 AMT
ՀՀ-ի մինչեւ 45 տարեկան քաղաքացիների` երկրից դուրս թռիչքների սահմանափակման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Վերջին ժամանակներս շրջանառվող ասեկոսեներն այն մասին, թե իբր Երեւանի օդանավակայանում Հայաստանի մինչեւ 45 տարեկան քաղաքացիները չեն կարող դուրս թռչել երկրից, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց տեղեկացված աղբյուրը:

Աղբյուրի խոսքով, ներկա պահին Երեւանի օդանավակայանում բոլոր չվերթների ուղեւորները առանց որեւէ արգելքների ու սահմանափակումների կարող են թռչել: «Նման խնդիրներ կարող են ծագել միայն այն դեպքում, եթե երկրում արտակարգ իրադրություն է հայտարարված, ինչը ներկա պահին չկա»,- նկատեց նա:

Վերջին ժամանակներս հաճախացել են ասեկոսեներն այն մասին, թե իբր Երեւանի օդանավակայանում Հայաստանի մինչեւ 45 տարեկան քաղաքացիները չեն կարողանում դուրս թռչել երկրից: