1 ապրիլի 2010 - 19:46 AMT
Հայաստանի կառավարությունը շարունակում է երկրում խաղային գործի բնագավառի բարեփոխումը

Հայաստանի կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ խաղային գործի բնագավառի կարգավորման եւ վերահսկողության մասին» հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ծրագրին:

Հայեցակարգի նպատակն է, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ՀՀ-ում շարունակել խաղային գործի բնագավառի կարգավորումը, ինչպես նաեւ ներդնել վերահսկողության եւ լիցենզավորման պայմանների հստակեցման մեխանիզմները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, չնայած հայեցակարգն ընդհանուր առմամբ հաջող է, այնուամենայնիվ անհրաժեշտ է հանրային քննարկում կազմակերպել, քանի որ խնդիրը հուզում է մեր բնակչությանը: