2 ապրիլի 2010 - 12:54 AMT
Հայաստան կայցելի ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն

Ապրիլի 6-ին Հայաստան կժամանի Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: