2 ապրիլի 2010 - 13:43 AMT
Հրայր Կարապետյան. Համողված եմ` պատերազմ չի լինելու

Քանի դեռ Ադրբեջանի հետ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը պահպանվում է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: «Ինձ համար ընդունելի չեն այսպես կոչված պատմաբաների եւ քաղաքագետների խոսակցությունները, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին տեղեկատվություն չունեն եւ դրանով վատ ծառայություն են մատուցում պետությանը, վախեցնում ժողովրդին: 90-ական թթ. Ադրբեջանը կրկին մեծ ռազմական բյուջե ուներ, սակայն դա չօգնեց նրան հաղթել պատերազմում: Հիմա մենք մարտունակ եւ կարգապահ բանակ ունենք, ինչը չի կարելի ասել մեր հարեւանների մասին»,- ասել է Կարապետյանը:

Միաժամանակ նա նշեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանն ավելի շատ շրջաններ կկորցնի: «Բայց համոզված եմ` պատերազմ չի լինելու»,- ասել է պատգամավորը: