2 ապրիլի 2010 - 17:00 AMT
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը սեմինար է կազմակերպում լրագրողների համար

Ապրիլի 8-10-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում լրագրողների համար կանցկացվի սեմինար-վարժանք «ՄԻԱՎ/ՁԻԱՀ. լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով:

Մասնակիցները հնարավորություն ստանան ծանոթանալու ոլորտի բժշկական նորություններին եւ լուսաբանման առանձնահատկություններին, համատեղ վերլուծելու հայրենական ԶԼՄ-ներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ հարակից թեմաների լուսաբանման դժվարությունները, այցելելու ՄԻԱՎ-ի ախտորոշման լաբորատորիա եւ ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները Կենտրոնի մասնագետներից: