2 ապրիլի 2010 - 17:57 AMT
Հայաստանում հացի արտադրության ծավալները 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին չեն փոխվել

Հայաստանում 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին, ինչպես եւ նախորդ տարվա նույն շրջանում 49,6 հազ. տոննա հաց է արտադրվել: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում, երկրում 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին ալյուրի արտադրությունը կրճատվել է 3%-ով` կազմելով 17,2 հազ. տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը կրճատվել է 2,1%-ով` համեմատած 2009թ. հունվար-փետրվար ամիսների հետ եւ կազմել 1,3 հազ. տոննա:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին մակարոնեղենի արտադրությունը կրճատվել է 20,1%-ով` 275,2 տոննա` ի դեմս 344,4 տոննայի 2009թ. հունվար-փետրվար ամիսներին: Նույն ժամանակաընթացքում ձավարի արտադրությունը կրճատվել է 13,2%-ով` հասնելով 20,4 տոննայի: