5 ապրիլի 2010 - 13:43 AMT
Նշանակվել են Հայաստանի դեսպանները Սլովենիայում եւ Սինգապուրում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանին, համատեղության կարգով, Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին, (նստավայրը Հռոմ):

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը Պեկին):