«Անցյալ տարի ես պայմանագիր եմ կնքել մայիսի 22-ին Իտալիայում համերգով հանդես գալու մասին: Համերգը հետաձգել դժվար կլինի, սակայն մեկ տեխնիկական հարց կա` ես Նորվեգիայում պետք է լինեմ «Եվրատեսիլի» մրցույթից 15 օր առաջ եւ պետք է մասնակցեմ ամենօրյա փորձերին: Եթե սա պարտադիր չլինի, ապա ես հանուն Հայաստանի հաջող ելույթի, կմասնակցեմ մրցույթին` նվագակցելով Եվա Ռիվասին: Ռիվասի ստեղծագործական թիմը համաձայնել է իմ մասնակցությանը», - ասել է դուդուկահար Ջիվան Գասպարյանը` Pan.ARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցելիս:
«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթը տեղի է ունենալու մայիսի 25-29-ին` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: