2 ապրիլի 2010 - 21:09 AMT
Ջիվան Գասպարյանը չի մասնակցի «Եվրատեսիլ-2010-ին»

Ջիվան Գասպարյանի գրաֆիկը համադրելի չէ «Եվրատեսիլ-2010» մրցույթի մասնակիցների գրաֆիկի հետ, քանի որ պատվիրակներից որեւէ մեկը մրցույթի ընթացքում իրավունք չունի բացակայելու: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցելիս ասել է մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրային հեռուստատեսության միջազգային բաժնի ղեկավար Դիանա Մնացականյանը:

Նա ընդգծել է, որ երբ մեկնել է Օսլո` մրցույթին մասնակցող Հայաստանի պատվիրակների ցուցակը հաստատելու համար, Ջիվան Գասպարյանի անունը չի եղել: