6 ապրիլի 2010 - 13:10 AMT
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղար ժամանել է Հայաստան

Ապրիլի 5-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը (Abdou Diouf) հանդիպումներ կունենա Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ – ի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: