6 ապրիլի 2010 - 16:28 AMT
Ապրիլի 7-ին Ազգային ժողովի դռները կրկին բաց կլինեն հասարակության համար

Ապրիլի 7-ին ժամը 18.00-ին Ազգային ժողովի ՙԲաց դռներ՚ ծրագրի շրջանակում խորհրդարանի այգում տեղի կունենա Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիան և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը :

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի բուհերի տաղանդաշատ ուսանողները, Ուրախների եւ հնարամիտների ակումբի Ուսանողական լիգայի լավագույն մասնակիցները, ինչպես նաև հայ էստրադայի ճանաչված երգիչ-երգչուհիներ: