6 ապրիլի 2010 - 18:44 AMT
Երևանում սկսվել է ընդդիմության հերթական հանրահավաքը

Երևանում` Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի մոտ, սկսվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հերթական հանրահավաքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանրահավաքին մոտ 600 հոգի է մասնակցում, ոստիկանության ներկայացուցիչները քիչ են:

Ցույցը բացեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ Գրիգոր Հարությունյանը: Ներկա են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Արարատ Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հովհաննես Իգիթյանը, Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Բագրատյանը, Ալեքսանդր Արզումանյանը:

Հանրահավաքն անցկացվում է "Ազատություն քաղբանտարկյալներին" կարգախոսի ներքո: